Միջազգային

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

1 րոպեի ընթերցում

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Հոսրոուշահին մահացել է կորոնավիրուսից: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Իռնա» գործակալությունը տեղեկացնում է, որ նախկին դեսպանը Թեհրանի հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս, որով նա հիվանդացել է Կումայում: Դիվանագետը մահացել է այսօր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում