Միջազգային

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով փակում են բոլոր դպրոցները. NHK

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով փակում են բոլոր դպրոցները. NHK

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում Է՝ ամբողջ երկրում ժամանակավորապես փակել դպրոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մարտի 2-ից եւ կգործեն մինչեւ գարնանային արձակուրդներն սկսվելը: Կախված պրեֆեկտուրայից՝ դրանք կա՛մ մարտի կեսերն են, կա՛մ մարտի վերջը: Կառավարության լրացուցիչ կարգադրությունների բացակայության դեպքում երեխաները դպրոց կվերադառնան ապրիլին: Անհատական կարգով դպրոցները փակելու մասին արդեն հայտարարել են Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի եւ Օսակա արեւմտյան քաղաքի իշխանությունները:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 900-ը, ութ մարդ մահացել Է: Վարակվածների մեծամասնությունը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են եւ անձնակազմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում