Գերմանիայից և Ֆրանսիայից դեպի Հայաստան զբոսաշրջային այցերն աճել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին գրանցվել է 4.3 մլն ընդհանուր և 1.9 մլն զբոսաշրջային այցելություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«2019 թվականին գրանցել ենք 4.3 մլն ընդհանուր այցելություն, որը 14.9 տոկոսով ավելի է, քան 2018 թ. ցուցանիշը: Նախրոդ տարի գրանցել ենք մոտ 1.9 մլն զբոսաշրջային այցելություն, որը 2018-ի համեմատ 14.7 տոկոսով ավելի էր: Հիմնական շուկաներում այս տարի ունեցել ենք որոշակի փոփոխություններ: Կրկին շուկաները գլխավորում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և ԱՄՆ-ն: 2018-ին հնգյակը եզրափակում էր Գերմանիան, իսկ այս տարի՝ Ղազախստանը: Եվրոպական երկրներից առաջատար են Գերմանիան և Ֆրանսիան, և երկուսն էլ զգալի աճ են ցուցաբերել 2019 թվականին: Գերմանիայից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունները 2018 թվականի համեմատ աճել են մոտ 40 տոկոսով, իսկ Ֆրանսիայից՝ մոտ 20 տոկոսով: Երկու երկրից էլ ունենք 30-ական հազար և ավելի միայն զբոսաշրջային այց»,- նշեց Սաֆարյանը:

Սուսաննա Սաֆարյանի խոսքով՝ եվրոպական երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը շարունակում է աճել:

Հայերեն العربية English Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում