Իտալիայում 11 մարդ Է մահացել կորոնավիրուսից, եւս 325-ը վարակված են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել Է 11-ի, 325 մարդու մոտ վարակ Է հայտնաբերվել: Ինչպես փետրվարի 26-ին գրում Է Il Messaggero թերթը, վարակման դեպքեր են գրանցվել Իտալիայի 20 մարզերից իննում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջվա պես առավել մեծ թվով վարակվածներ՝ 240 հոգի, ապրում են հյուսիսային Լոմբարդիայում, որն անցած շաբաթվա վերջին կորոնավիրուսի բռնկման տեղային կենտրոն Է դարձել: Փետրվարի 25-ին վարակման եւս երեք դեպք հայտնաբերվել Է արդեն Սիցիլիայում, Պալերմոյում, վարակվել են Իտալիայի հյուսիսից ժամանած զբոսաշրջիկները: Այդ պատճառով կղզային տարածաշրջանի վարչական կենտրոնի քաղաքապետարանը որոշում Է ընդունել երեք օրով դպրոցները փակել վարակազերծման համար:

Իշխանությունները նաեւ սպասում են հիվանդության առաջին դեպքի հաստատմանը Մարկեի մարզում, մինչդեռ տեղի իշխանություններն արդեն կարգադրել են դպրոցները փակել մինչեւ մարտի 4-ը եւ չեղարկել բոլոր հանրային միջոցառումները:

Այդ որոշումը հարուցել Է կենտրոնական կառավարության քննադատությունը: Ինչպես հայտնել Է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Կիջիի կառավարական պալատի աղբյուրներ, տարածաշրջանային իշխանությունների այդ որոշումները չեն համապատասխանում այն վայրերում իրադրությունը չբորբոքելու «ընդհանուր գծին», որոնք չեն պատկանում կորոնավիրուսի տարածման ռիսկի գոտուն: Նախօրյակին վարչապետ Ջուզեպե Կոնտեն «չարդարացված» Է որակել այն տարածաշրջաններում դպրոցները փակելու որոշումը, որտեղ հիվանդության բռնկումներ չկան:

Ընդամենը Լոդիի մերձակա Լոմբարդիայի 10 քաղաքներ եւ մեկը հարեւան Վենետոյի մարզում գտնվում են լիակատար մեկուսացման մեջ: Հինգ մարզում, ներառյալ Լոմբարդիան, Վենետոն, Էմիլիա-Ռոմանյուն, Լիգուրիան, Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլին, լուրջ կարանտինային միջոցառումներ են գործում, այդ թվում՝ փակ են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, մարզասրահները եւ զվարճանքի վայրերը, չեղարկված են հանրային բոլոր միջոցառումները եւ սպորտային մրցումները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա