Միջազգային

Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդանալու երեք նոր դեպք Է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդանալու երեք նոր դեպք Է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք Է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել Է: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդպիսով՝ Ֆրանսիայում հիվանդության հայտնաբերման եւ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 17-ի: Սալոմոնի խոսքով՝ հիվանդացածներից մեկը ծանր վիճակում գտնվում Է Ամիենի հիվանդանոցում, երկրորդը՝ Իտալիայից ժամանած մի տղամարդ՝ Ստրասբուրգի բուժհաստատությունում: Երրորդը՝ նախօրյակին Փարիզում հոսպիտալացված 60-ամյա մի ֆրանսիացի, գտնվում Էր ծանր վիճակում եւ մահացել Է լույս չորեքշաբթի գիշերը, հաղորդել Է ՌԻԱ Նոոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում