Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստանա. «Փարոսի» շահառուների ցուցակները մաքրվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզում խանութ, լավ տուն, մեքենա ունեցող ավելի քան 1000 շահառու այլևս չի ստանա սոցիալական նպաստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով, սակայն հակառակ կարգավիճակում գտնվող մի շարք ընտանիքներ ցուցակներից դուրս են մնացել: 2017-ից հետո՝ 2018 և 2019 թվականներին Արարատի մարզում սոցիալական նպաստ ստացող 1027 շահառու դուրս է մնացել ցուցակներից: «Փարոսի» շահառուների ցուցակներն ամբողջությամբ մաքրել ենք. դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, սակայն ունեն խանութ, լավ տուն, մեքենա, բայց այդ ամենն իրենց անունով չէ: Մենք այս հարցով ստեղծել ենք հանձնաժողով, որի ներկայացուցիչները տնայցեր են կատարում, շրջում են համայնքներում, ինչի արդյունքում իրականում «Փարոսի» շահառու հանդիսացող անձինք միայն շահում են»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ չունենալով դրա կարիքը:

Արդյունքում մի շարք կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել փարոսակիրների ցուցակներից: Մարզպետը հայտնեց, որ ցուցակները մաքրելուց հետո 60 ընտանիքի տրամադրվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ:

Սարգսյանը նաև նշեց, որ երկու սոցաշխատակցի զգուշացում է արվել, քանի որ նրանք օբյեկտիվ չեն եղել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս:

Հայերեն

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Պատրաստվում ենք տնտեսական մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու առաջարկներ ներկայացնել ՌԴ-ին. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել Հանրային հեռուստաընկերության հիմնադրման և հայկական հեռուստատեսության 70-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է ենթադրյալ իրավախախտումների 11 հաղորդում. ՆԳՆ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ

ՄԻՊ-ն ուղերձ է հղել կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. ՆԳՆ

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ

Տավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ