Միջազգային

Թրամփը մեկ տարով երկարացրել Է Ղրիմի պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Թրամփը մեկ տարով երկարացրել Է Ղրիմի պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականի մարտին Ղրիմում ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին ասված Է ծանուցման մեջ, որը նախագահն ուղարկել Է Կոնգրես, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփի կարծիքով՝ «այն անձանց գործողություններն ու քաղաքականությունը, որոնք Ուկրաինայում խաթարում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, սպառնում նրա խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպաստում նրա ակտիվների ապօրինի յուրացմանը, ինչպես նաեւ ՌԴ-ի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ Ղրիմի անեքսիան եւ ուժի գործադրումն Ոկրաինայում, շարունակում են իրենցից արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար»:

Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Բարաք Օբամայի վարչակազմը սահամանել Է 2014 թվականին, դրանք ամեն տարի 12 ամսով երկարաձգվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում