Քաղաքականություն

Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը ստացավ 3 մլն դրամ մրցանակ

1 րոպեի ընթերցում

Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը ստացավ 3 մլն դրամ մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը 3 մլն դրամ մրցանակ ստացավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթի հաղթողին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ընտրությունը բավական բարդ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Garun Agency» կազմակերպությունը»,- ասաց Պապիկյանը:

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 200-ից ավելի քաղաքացիներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպությունը՝ 2 մլն դրամ:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում