Քաղաքականություն

ՀՀ ԿԸՀ-ն իր կայքում տեղադրել է ըստ հանրաքվեի տեղամասերի ընտրողների ռեգիստրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԸՀ-ն իր կայքում տեղադրել է ըստ հանրաքվեի տեղամասերի ընտրողների ռեգիստրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում փետրվարի 24-ին տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ռեգիստրը հասանելի է ԿԸՀ համացանցային կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում՝ https://www.elections.am/votersreg/:

«Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների «ՏԸՀ» նշագրմամբ հղումով (տեղամասի համարի հղումով) հնարավոր է պարզել տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը քարտեզի վրա, իսկ քարտեզի նշագրման հղմամբ՝ նաև տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի հասցեն:

Քարտեզում ընտրական տեղամասի գտնվելու վայրի նշագրման անճշտություններ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (+37410) 563208, (+37410) 563129 հեռախոսահամարներով կամ cec@elections.am էլեկտրոնային փոստի հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում