Ղարաբաղյան հիմնահարց

Զոհրաբ Մնացականյանը դրական է համարում Մյունխենում Փաշինյանի և Ալիևի քննարկումը

1 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը դրական է համարում Մյունխենում Փաշինյանի և Ալիևի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է համարում Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք նստել և բաց զրույցի մեջ, ղեկավարների մակարդակով հարցեր քննարկել: Այստեղ կա որոշ մտահոգիչ խնդիր, որը, գուցե, մեր համակարգերի տարբերության պատճառով է: Այն մեկնաբանությունները, որ ես տեսա ադրբեջանական մամուլում կամ ադրբեջանական տարբեր պաշտոնյաների կողմից, որոնք քարոզչական ծայրահեղ մակարդակի էին հասցված ու հիշեցնում էին մոդելներ, որ բնավ ժողովրդավարական կամ ազատ քննարկման համակարգի բացակայության արտահայտություն են, անընդունելի են»,- ասաց Մնացականյանը:

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում