Միջազգային

Մալայզիայի վարչապետը հրաժարական Է տվել

1 րոպեի ընթերցում

Մալայզիայի վարչապետը հրաժարական Է տվել
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացնել երկրի թագավորին: Այդ մասին հայտնել Է Star տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի գրասենյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նաեւ նշվում Է, որ Մալայզիայի որդիների միավորված կուսակցությունը (Parti Pribumi Bersatu Malaysia, PPBM), որի առաջնորդը Մահաթհիրն Է, դուրս Է գալիս «Հույսի դաշինք» (Pakatan Harapan) կառավարական կոալիցիայից: Հրատարակության տվյալներով՝ Մահաթհիրի պաշտոնաթողությունից հետո քաղաքական անորոշության ֆոնին կառավարությունը կարող Է առաջին անգամ կին գլխավորել՝ փոխվարչապետ Վան Ազիզա Վան Իսմայիլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում