Միջազգային

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սեւ ծով մտնելու պատճառը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սեւ ծով մտնելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան USS Ross Էսկադրային ականակիրն ուղարկվել Է Սեւ ծովի ջրատարածք՝ ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 23-ին զետեղվել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, ամերիկյան Էսկադրային ականակրի ներկայությունը կոչված Է ցուցադրելու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ԱՄՆ-ի փոխգործակցության ուժեղացումը: «Arleigh Burke տիպի USS Ross հրթիռակիր Էսմինեցը հյուսիսային ուղղությամբ դեպի Սեւ ծով միջազգային տարանցում Է կատարել 2020 թվականի փետրվարի 23-ին անվտանգության եւ ծովի տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ պատրաստականության եւ ռազմածովային ներուժի (ցուցադրման) նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը տեղեկացրել Է, որ Ռուսաստանի սեւծովյան նավատորմը հետեւում Է Սեւ ծովի ջրատարածք մտած ամերիկյան USS Ross հրթիռակրին: Ամերիկյան ռազմանավերը պարբերաբար մտնում են Սեւ ծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում