Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու երիտասարդ հայ թավջութակահարներ՝ Արտյոմ Իոանիսյանը և Միքայել Ոսկանյանն Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են ավելի քան 300երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փայլուն կերպով հաղթահարելով մրցութային երկու փուլերը՝ երկուսն էլ հայտնվել են եզրափակչում Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ թավջութակահարներն ըստ արժանվույն են հանդես եկել եզրափակիչ փուլում: Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանը հայտնվել է լավագույն հնգյակում: Առաջին մրցանակի է արժանացել Իտալիայի ներկայացուցիչ Էտորե Պագանոն, երկրորդը՝ Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Շուպելիուսը:

Երկու երիտասարդ տաղանդները YerazArt միջազգային ծրագրի մասնակիցներն են, և ծրագրի կազմակերպիչները վստահ են՝ սա դեռ ամենը չէ, ընդամենը 16 տարեկան թավջութակահարներին առջևում սպասում են բազում նոր մարտահրավերներ, որոնց նրանք ըստ արժանվույն կպատասխանեն՝ բազում հաղթանակներ բերելով Հայաստանին:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին