Ուհանում 12 ժամանակավոր հիվանդանոց են բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. «Սինհուա»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհան քաղաքում 12 ժամանակավոր հիվանդանոց Է սկսել աշխատել նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով համաճարակի նկատմամբ հսկողության քաղաքային շտաբի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շտաբի տվյալներով՝ հիվանդանոցների են վերասարքավորվել Ուհանի մի շարք հաստատություններ, ներառյալ գիմնազիաներ եւ ցուցահանդեսային կենտրոններ:

Նշվում Է, որ իշխանությունները պլանավորում են բացել լրացուցիչ դաշտային հոսպիտալներ՝ այդ տիպի բուժհիմնարկներում մահճակալ-տեղերի թիվը ավելացնելով մինչեւ 20,4 հազար: Փետրվարի 7-ին ՉԺՀ-ի առողջապահության պետկոմիտեն նշել Է Ուհանում կորոնավիրուսի դեմ պայքարում ժամանակավոր հիվանդանոցների արդյունավետությունը, որոնք օգնում են նվազեցնել ստացիոնար կլինիկաների ծանրաբեռնվածությունը: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 74 հազար 185, մահացու ելք Է արձանագրվել 2004 դեպքում:

Անցած 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել Է 1749-ով, մահացու դեպքերինը՝ 136-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 132 մարդ: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 57,8 հազար մարդ, ավելի քան 11,9 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 14,7 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել Է, մահացել Է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են: Միեւնույն ժամանակ, ինչպես հետեւում Է կենտրոնական իշխանությունների հրապարակած վիճակագրությունից, վարակվածների մոտավորապես 15 տոկոսը ծանր վիճակում Է, եւս 3,2 տոկոսը՝ օրհասական վիճակում:

«Վիրուսի տարածման միտումն աստիճանաբար դրական փոփոխություններ Է կրում,- մամուլի ասուլիսում նշել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:- Հաջորդ փուլում մենք պետք Է ամրապնդենք հաջող արդյունքները թոքաբորբի դեմ պայքարում, ինչպես նաեւ ապահովենք ծանր հիվանդների արդյունավետ բուժումը»: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 19-ին հաստատել Է նոր կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր համազգային ստանդարտը: Նոր կանոնների համաձայն՝ երկրի բոլոր տարածաշրջաները, ներառյալ Հուբեյի կենտրոնական նահանգը, որտեղ թոքաբորբի ամենաընդգրկուն բռնկումն Է դիտարկվում, ախտորոշման գործընթացում պարտավոր են հաշվի առնել մարդու արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի կամ հաջորդակարգման (գենային տեղեկատվության ստացման) արդյունքները: Բացի դրանից, ծանր ձեւով հիվանդացածներին բուժելիս հանձնարարվում Է լրացուցիչ կիրառել առողջացած հիվանդների արյան պլազմայի փոխներարկման մեթոդը, որոնք ավելի վաղ ախտահարվել են նոր տիպի կորոնավիրուսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա