Մշակույթ

Վաշինգտոնում կայանալիք մշակութային միջոցառման ժամանակ առանձին բաժին նվիրվելու է հայկական կինոյին

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում կայանալիք մշակութային միջոցառման ժամանակ առանձին բաժին նվիրվելու է հայկական կինոյին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում կայանալիք բազմաշերտ մշակութային միջոցառման ժամանակ, որը տեղի է ունենալու փետրվարի 28-ից մարտի 14-ը, առանձին բաժին է նվիրվելու հայկական կինոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Մեզ համար սա շատ կարևոր քայլ է, քանի որ ամերիկյան հանդիսատեսի դատին է ներկայացվելու հայկական կինոժառանգությունը: Միջոցառմանը ցուցադրվելու են Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) և «Հակոբ Հովնաթանյան» (1967) ֆիլմերը։Մշակութային այս միջոցառմանը մեր մասնակցությունը հավուր պատշաճի ապահովելու համար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը շատ մեծ աշխատանք է տարել»,- նշեց Միրզախանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում