Քաղաքականություն

ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը. Ռուբեն Մելիքյանը լիազոր ներկայացուցիչն է

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը. Ռուբեն Մելիքյանը լիազոր ներկայացուցիչն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմը. «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը կողմի լիազոր ներկայացուցիչն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն քաղաքացիական նախաձեռնության կարգով ստացել է «Ոչ» քարոզչական կողմի դիմումը 61 քաղաքացու ստորագրությամբ:

Ռուբեն Մելիքյանին տրամադրվել է որոշման օրինակը և համապատասխան վկայականը: Նա լիարժեք հնարավորություն ունի որպես կողմի ներկայացուցիչ մասնակցելու ԿԸՀ նիստերին և իրականացնելու օրենքով սահմանված գործառույթները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում