Քաղաքականություն

Գրիգորի Այվազյանը ակնկալում է, որ Անջեյ Կասպշիկը ադրբեջանահայերի հետ ևս կհանդիպի

2 րոպեի ընթերցում

Գրիգորի Այվազյանը ակնկալում է, որ Անջեյ Կասպշիկը ադրբեջանահայերի հետ ևս կհանդիպի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը մտահոգիչ է համարում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հանդիպումները տարբեր կազմակերպությունների և դեսպանների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին լրագրողների հետ զրույցում Այվազյանը նշեց, որ վերջին շրջանում Ղարաբաղի ադրբեջանական համայնքը աննախադեպ ակտիվացել է, ինչը չի եղել մինչ այդ:

«Ավելի մտահոգիչ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ վերջին հանդիպումը: Դա բոլորովին չի բխում միջնորդական առաքելության չեզոքության սկզբունքից»,- ասաց Այվազյանը:

Այվազյանն ասաց, թե հաշվի առնելով, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի թիկունքում կանգնած է Ադրբեջանի իշխանությունը, ադրբեջանահայությունը իրավասու է նախ և առաջ ակնկալել ԵԱՀԿ համանախագահներից չեզոքություն պահպանում և համանման հանդիպումների շարքի կազմակերպում նաև ադրբեջանահայ վտարանդի համայնքի ներկայացուցիչների հետ:

«Բացի այդ, ակնկալում ենք, որ Հայաստանի պետությունը կմշակի Արցախի հիմնախնդրում ադրբեջանահայության հարցով հայեցակարգ: Պետության օգնության ակնկալիքն ունենք այս պարագայում, որովհետև դժվար է պատկերացնել, որ Կասպշիկը մեկ օրում է որոշել Թուրալ Գանջալիևի հետ հանդիպել, կամ էլ Գանջալիևը պատահաբա՞ր է հայտնվել ՄիլլիՄեջլիսում՝ որպես ընտրված պատգամավոր: Իհարկե, դրա թիկունքում պետությունն է կանգնած: Դրա համար ակնկալում ենք մեր պետության կողմից ադրբեջանահայության հիմնախնդրի առաջքաշումը բանակցային սեղան»,- ընգծեց Այվազյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում