Միջազգային

Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները

1 րոպեի ընթերցում

Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր բժիշկներ ամբողջ աշխարհից Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել վերջ դնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին եւ նրան որակյալ բժշկական օգնության հնարավորություն ընձեռել: 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով համապատասխան հանրագիրը հրապարակված Է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բժիշկների կոլեկտիվ ուղերձում դատապարտվում Է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը եւ «նրա նկատմամբ (հոգեբանական) խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հավաստել Է խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը: Բժիշկները համաշխարհային հանրակցությանը նախազգուշացրել են «վտանգավոր նախադեպի ստեղծման մասին, երբ բժշկական մասնագիտությամբ կարելի Է մեքենայություններ անել որպես քաղաքական գործիք»: «Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել Ասանժի խոշտանգումներին եւ նրա համար ապահովել, քանի դեռ շատ ուշ չԷ, մատչելիներից լավագույն բժշկական սպասարկման հնարավորությունը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում