Միջազգային

Ուկրաինան խոցված Boeing-ի համար վճարումներն Իրանի հետ կքննարկի հինգ երկրի անունից

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան խոցված Boeing-ի համար վճարումներն Իրանի հետ կքննարկի հինգ երկրի անունից

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխհատուցումների շուրջ բանակցություններն այն հինգ երկրների անունից, որոնց քաղաքացիներն Իրանում զոհվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-ի ավիաաղետի հետեւանքով, վարելու Է Ուկրաինան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել Է Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Վադիմ Պրիստայկոն՝ ելույթ ունենալով աղետի զոհերի հուշահամալիրի բացման արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 17-ին լրանում Է 40 օրը PS 752 չվերթի ուղեւորների եւ անձնակազմի զոհվելու պահից: «Ուկրաինան փոխհատուցումների չափի շուրջ բանակցությունները կվարի բոլոր հինգ երկրների անունից: Եվ այն, ինչի շուրջ կպայմանավորվի Ուկրաինան, վճարվելու Է բոլոր երկրների քաղաքացիներին, ներառյալ, ի դեպ, Իրանը: Դա եղել Է մեր սկզբունքային դիրքորոշումը»,-լրագրողներին ասել Է Պրիստայկոն. հեռարձակումն իրականացրել Է «Նաշ» հեռուստաալիքը: Իրանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակի զբոսապուրակը բացել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում: Ապագա զբոսապուրակի եւ հուշահամալիրի վայրում տեղադրել են հուշաքար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում