Միջազգային

Չինաստանում սկսել Է աշխատել ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը

1 րոպեի ընթերցում

Չինաստանում սկսել Է աշխատել ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել Է Չինաստան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման հետաքննության գծով ԱՀԿ-ի եւ Չինաստանի համատեղ խումբն արդեն ժամանել Է Պեկին եւ սկսել համապատասխան աշխատանքը: Խմբում ներառված են նաեւ ամերիկացի փորձագետներ, նրանք ստուգումներ կանցկացնեն Պեկինում, ինչպես նաեւ Գուանդունի եւ Սիչուանի նահանգներում»,-հայտնել Է Գեն Շուանը բրիֆինգում:

Փետրվարի 14-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել Է, որ ԱՀԿ-ի միջազգային խումբը բաղկացած կլինի 24 չինացի եւ օտարերկրյա փորձագետներից: Ավելի վաղ Չինաստան Է ժամանել ԱՀԿ-ի փորձագետների առաջապահ խումբը՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդի գլխավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում