Լավրովը փակ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով: Լավրովը փետրվարի 14-16-ը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին: