Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը բազմաժանր ծրագրով առաջին անգամ կներկայանա Հայաստանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը Հայաստանում հանդես կգա բազմաոճ ծրագրով, որը ներառում է կրկեսային տարբեր ժանրեր: Կրկեսային համարներից բացի նախատեսվում են այլ հետաքրքիր շոուներ, անակնկալներ: Փոքրիկ հանդիսատեսին էլ ծաղրածուն կուրախացնի նվերներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայաստանյան հյուրախաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 29-ին: Շապիտոյի կրկեսային ներկայացումները տեղի կունենան յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Կրկեսը գտնվում է Երևանի Աթենքի փողոցի 10 հասցեում:

«Սա մոսկովյան կրկեսն է, և մեր արտիստները տարբեր երկրներից են՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից, ԱՊՀ այլ երկրներից: Միջազգային ծրագիր ենք ներկայացնելու»,-նշեց կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանը:

Կրկեսի հայ հիմնադիրը մինչև 2005 թվականն աշխատել է Երևանի պետական կրկեսում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա և հիմնել իր կրկեսը՝ ներգրավելով տարբեր ազգերի բարձրակարգ արտիստների:

Հայերեն