Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անա Բրնաբիչին՝ Սերբիայի Պետականության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անա Բրնաբիչին՝ Սերբիայի  Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Սերբիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որոնց խթանող ուժն են մեր ընդհանուր պատմությունը, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը և վստահությունը:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը և մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը նոր շունչ ու որակ կհաղորդեն հայ-սերբական փոխգործակցությանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ սերբ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում