Քաղաքականություն

ՀՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին,ՀՅԴ-ն բոյկոտելու կոչ է անում

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին,ՀՅԴ-ն բոյկոտելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իրենց դիրքորոշումն են հայտնել ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: ՀՀԿ-ն պնդում է, որ հանրաքվեն նախաձեռնելու գործընթացը իր բովանդակությամբ և ընթացակարգով կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունն ամրապնդելու ուղենիշների հետ:

ՀՅԴ-ն իր հերթին կոչ է արել անտեսել ապրիլի 5-ին նախաձեռնած հանրաքվեն և դիմել է քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում