Քաղաքականություն

Մարուքյանը ԼՀԿ-ի դեմ սանձազերծված հակաքարոզչություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Մարուքյանը ԼՀԿ-ի դեմ սանձազերծված հակաքարոզչություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իշխանության կողմից իրենց դեմ սանձազերծված հակաքարոզչություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանն ասաց փետրվարի 14-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, բոլոր սահմաններից դուրս հակաքարոզչություն, և դա արվում է մի բանի համար, այն բանի համար, որ մենք համաձայն չենք: Այս ամբողջ ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է, որ նախկին են, ծախված են, սև են»,- ասաց Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում պատասխանեց իշխանության նկատմամբ այն քննադատությանը, թե իրենք ճնշում են ընդդիմադիր կարծիք արտահայտողներին:

«Երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա հինգ ընդդիմադիր հեռուստատեսություն... Ինչի՞մասին են խոսում, այդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, այդ ո՞ւմ մեքենան ենք վառում»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում