Կորոնավիրուսով ախտահարումն ամենից հաճախ տեղի Է ունենում օդա-կաթիլային ճանապարհով. ՉԺՀ-ի իշխանություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդա-կաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիրուսի առանձնացումը հիվանդների կղանքից չի նշանակում վարակի տարածման հիմնական ուղու փոփոխում: Այն առաջվա պես ամենից հաճախ տարածվում Է շնչուղների կամ անմիջական շփման միջոցով»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Նա այդպես Է մեկնաբանել Գուանչժոուի Բժշկական համալսարանի հրապարակումն այն մասին, թե հիվանդների կենսագործունեության արգասիքները կարող են իրենց մեջ կորոնավիրուս պարունակել, ինչը հանգեցնում Է այն բանին, որ բնակելի շենքերի եւ հիվանդանոցների կոյուղին եւ օդափոխությունը կարող են պոտենցիալ կերպով վտանգավոր լինել առողջ մարդկանց համար:

«Աղեստամոքսային տրակտի ճանապարհով, ինչպես նաեւ կղանքի-բերանի միջոցով հիվանդության տարածման դերն ու ազդեցությունը դեռ պետք Է հետազոտել եւ ուսումնասիրել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել