Կառավարությունը գումար տրամադրեց ԱԺ ընտրություններում 3 տոկոսի շեմն անցածներին. ՀՀԿ-ն ևս կստանա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշումն ընդունվեց փետրվարի 13-ի գործադիրի նիստում:Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեցՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագծով առաջարկվում է հաստատել Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար 2020թ. բյուջեով հատկացված միջոցների ցուցանիշի բաշխումը»,- ասաց Ջանջուղազյանը:

Կառավարությունն այս հատկացումը անում է՝ ապահովելով ՀՀ բյուջեում նախատեսված «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի կատարումը: Այդ նպատակի համար կառավարությունը կհատկացնի 103 միլիոն 725 հազար դրամ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կստանա՝ 5 միլիոն 208 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 9 միլիոն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքը՝ 78 միլիոն 6 հազար, ՀՅԴ-ն՝ 4 միլիոն 303 հազար, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն 056 հազար:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին