Քաղաքականություն

Պետք է ապահովենք ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

1 րոպեի ընթերցում

Պետք է ապահովենք ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության իշխանությունը հոգ է տանելու, որպեսզի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի հարցին:

«Մենք պետք է հոգ տանենք, որպեսզի մրցակցային դաշտում տեղի ունենա քարոզարշավը և ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ֆեյք նյուզն ու ատելության քարոզը տեղ չունենա մեր հասարակության մեջ: Եթե ուզում ենք բռնությունից զերծ հանրություն ունենալ, ատելության քարոզը բռնությանը նախորդող գործողություն է»,- ասաց Փաշինյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում