Միջազգային

Բաղդադում երկրորդ ձյունն Է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Բաղդադում երկրորդ ձյունն Է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաքում երկրորդ անգամ ձյուն Է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վերջին մեկ դարում նման եղանակային երեւույթ Բաղդադում դիտվել Է միայն 2008 թվականին:

Նշվում Է, որ Իրաքի հյուսիսում ձնատեղումը հազվադեպ երեւույթ չԷ, հատկապես լեռնային տեղանքում, բայց Բաղդադում նման տեղումները խիստ հազվադեպ բան են: Տեղի բնակիչներն ակտիվորեն լուսանկարում են ձյունը եւ պատկերները զետեղում սոցցանցերում:

Դրանցում երեւում Է, որ ավտոմեքնաները, արմավենիները, ճանապարհները ծածկված են ձյան ոչ հաստ շերտով: Փետրվարին Բաղդադում օրական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմում Է մոտավորապես 16 աստիճան: Սակայն այժմ Իրաքի մայրաքաղաքում միայն պլյուս երեք աստիճան Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում