Մշակույթ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին Վերսալում համերգ կկազմակերպվի

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին Վերսալում համերգ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները կհնչեն ապրիլի 24-ին ֆրանսիական Վերսալի թագավորական եկեղեցումՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակիննվիրված համերգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ Վերսալի թագավորական տաճարիկայքիայդ քաղաքն այն վայրը կդառնա, «որտեղ հնարավոր կլինի հայ ժողովրդի ձայնը լսել երաժշտության միջոցով, որը նրա բազմադարյա պատմության խորհրդանիշն է»:

Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստրիգ Սիրանոսյանի (թավջութակ) ու Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր) կատարմամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում