Նախագահը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ Հորդանանի թագավորի այցը պատմական է և հույս է հայտնել, որ շատ այլ առիթներ կլինեն Նորին Արքայական Մեծությանը հյուրընկալելու Հայաստանում:«Մեր երկու ժողովուրդներն էլ հին են: Ձեր ազգը ներկայացնում է իսլամի էությունն ու առանցքը, Դուք, Նորին Մեծություն, ինչպես նաև Ձեր ընտանիքը ներկայացնում եք Մուհամմադ մարգարեի սերունդը: Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլև, մենք շատ բաներ կարող ենք անել միասին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկրները, շատ ավելի մեծ է լինելու, քան կա այժմ:

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են լավ բարեկամությունը, պատմությունը:«Մեծ հարգանք ենք տածում ամենահին քրիստոնյա եկեղեցու նկատմամբ, որը ներկայացված է ոչ միայն Երուսաղեմում, այլ նաև մեր երկրում: Այն ներկայացնում է մեր անցյալի մեծ մասը, և ոչ միայն մեր ներկայի, այլև ապագայի գեղեցիկ մասն է»,-ընդգծել է նա:

Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել նախագահ Արմեն Սարգսյանի այցը Հորդանան:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը:

Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում: Կարևորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Ամմանի միջև:

Հայերեն English Русский

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը