Քաղաքականություն

ԿԸՀ-ն բաշխեց ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների նախագահի ու քարտուղարի պաշտոնները

2 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն բաշխեց ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների նախագահի ու քարտուղարի պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց մարտի 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի ու քարտուղարի պաշտոնները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 5 համայնքներում կայանալիք ընտրություններում Ազգային ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը կունենա նախագահի 4, քարտուղարի՝ 3 պաշտոն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահի և քարտուղարի 1 պաշտոն, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ քարտուղարի 1 պաշտոն:

«Չկալով համայնքում տեղամասային ընտրական հանձնաժողովում և՛ նախագահի, և՛ քարտուղարի պաշտոններում նշանակումներ կկատարի «Իմ քայլը» դաշինքը, Գեղանիստ համայնքում նախագահ կնշանակի ԲՀԿ-ն, քարտուղար՝ «Իմ քայլը» դաշինքը, Նահապետավանում և՛ նախագահ, և՛ քարտուղար կնշանակի «Իմ քայլը» դաշինքը, Տուֆաշենում նախագահ կնշանակի «Իմ քայլը» դաշինքը, քարտուղար՝ ԲՀԿ-ն: Ագարակ համայնքում կայանալիք արտահերթ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կնշանակի «Իմ քայլը» դաշինքը, քարտուղար՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում