Դալիի և Պիկասոյի ավելի քան 200 աշխատանք Հայաստան է բերում «Art of the Nations»-ը.բացառիկ մանրամասներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քսաներորդ դարի իսպանացի մեծանուն նկարիչներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի բացառիկ ստեղծագործությունները Հայաստան կբերի «Art of the Nations» ֆոնդը:

Սյուրռեալիզմի ականավոր ներկայացուցիչների ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Art of the Nations» ֆոնդի տնօրեն Յարոսլավ Շադրինն ասաց, որ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրելու են Դալիի և Պիկասոյի քանդակները, կերամիկական և գրաֆիկական աշխատանքները:

«Արդեն պատկերասրահի հետ համաձայնագիր ունենք, և մոտակա օրերս պաշտոնապես կհայտարարենք ցուցահանդեսի մանրամասները»,-շեշտեց Շադրինը:

Նրա խոսքով` ցուցահանդեսում ընդգրկված է երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք: «Այն այցելուների համար բաց կլինի մի քանի ամիս»,-շեշտեց ֆոնդի տնօրենը:

Մի առիթով Շադրինն ասել է, որ Դալին բարդ է, բարի, նուրբ ու լի կասկածներով: «Պիկասոյի կերպարն ինձ ավելի հարազատ է: Մեր տանը նրա մի քանի աշխատանք կար: Ասես տանը ևս մեկ տղամարդ էր հայտնվել` էներգիայով լի, ուժեղ: Ես չհանդուրժեցի և պատից հանեցի այդ ստեղծագործությունները»,-խոստովանել է ֆոնդի տնօրենը:

«Art of the Nations» ֆոնդի հավաքածուն համարվում է աշխարհում չորրորդն իր մեծությամբ:

Ցուցադրության կազմակերպիչներներն են Երևանում «Դոմ Մոկսվի»մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Art of nation (Ազգերի արվեստ) հիմնադրամը: Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանում ՌԴ դեսպանության աջակցությամբ:

Հայերեն Русский

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային ֆորումը

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով

Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում