Միջազգային

Ֆրանսիական Ռեունյոնում սկսվել Է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Ռեունյոնում սկսվել Է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեյունյոն կղզու հարավարեւելյան մասում փետրվարի 10-ին սկսվել Է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը: Այդ մասին հայտնել Է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխային դիտարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրաբուխն սկսել Է ժայթքել փետրվարի 10-ի առավոտյան՝ ժամը մոտավորապես 10:50-ին»,-հաղորդվում Է դիտարանի կայքում: Ժայթքումը տեղի Է ունեցել 2 հազար մետր բարձրության վրա՝ հրաբխի արեւելյան լանջին: Պիտոն դե լա Ֆուռնեզ գործող հրաբուխը, որի բարձրությունը 2632 մետր Է, գտնվում Է կղզու չբնակեցված մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում