Միջազգային

Ղազախստանում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 40 մարդ

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 40 մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի հարավում կենցաղային վեճը զանգվածային ծեծկռտուքի և անկարգությունների պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 40 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաևը:

«Եղել է ողբերգություն, մարդիկ են զոհվել: Ցավոք, դա տեղի է ունեցել այդ թվում նաև սադրիչների շնորհիվ, ովքեր կենցաղային վեճը տեղափոխել են ազգամիջյան հարաբերությունների հարթակ»,- ասել է Աբաևը:

Զանգվածային անկարգության արդյունքում ձերբակալվել է մոտ 50 մարդ:

Այդ տարածաշրջաններում բնակվում են նաև դունգաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում