Շանհայի բնակչությանը հորդորել են եւս երկու շաբաթ մնալ տանը կորոնավիրուսի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի բնակչությանը հորդորում են հնարավորինս տանից դուրս չգալ եւս առնվազն երկու շաբաթ, որպեսզի կասեցվի նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը: Ինչպես փետրվարի 7-ին գրում Է Shanghai Daily թերթը, համապատասխան հանձնարարականով հանդես Է եկել կորոնավիրուսի վերահսկման եւ կանխարգելման հատուկ աշխատանքային խմբի ղեկավար դոկտոր Չժան Վենհունը, որը նաեւ Հուաշանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավարն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խնդրում եմ՝ տանը մնացեք եւս երկու շաբաթ: Մենք տանը չենք հանգստանում, այլ պայքարում ենք: Յուրաքանչյուրն, ով մնում Է տանը, մասնակցում Է վիրուսի դեմ պայքարին»,-հրատարակությունը մեջբերում Է նրա խոսքը: Ինչպես նշել Է փորձագետը, վարակումը կարելի Է կանխել, իսկ հիվանդության դեպքերի մեծ մասը թեթեւ Է անցնում: «Նախքան կորոնավիրուսի դեմ մասնագիտացված պատրաստուկների մշակումը, մենք անհատականորեն ենք մոտենալու յուրաքանչյուր պացիենտի բուժմանը: Ամենաարդյունավետ դեղամիջոցը պացիենտի իմունիտետն Է»,-ասել Է Չժան Վենհունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский