Միջազգային

Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա»-ի պարագլուխ Քասիմ ար Ռայմիին

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա»-ի պարագլուխ Քասիմ ար Ռայմիին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Քասիմ ար Ռայմիին: Այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտարարության մեջ ասված Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով Եմենում իրականացվել Է հակաահաբեկչական գործողություն, որի շնորհիվ Էլ ոչնչացվել Է ար Ռայմին: «Նրա մահն Էլ ավելի Է քայքայում «Ալ Քաիդա»-ն Արաբական թերակղզում եւ «Ալ Քաիդա» գլոբալ շարժումը եւ մեզ մոտեցնում Է այն սպառնալիքների վերացմանը, որոնք այդ խմբավորումները ներկայացնում են մեր ազգային ավտանգության համար»,- նշել են Սպիտակ տանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում