Լոնդոնի դատարանը նախադեպային վճիռ Է կայացրել ադրբեջանցի բանկիրի կնոջ նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի կինը Լոնդոնի դատարանում չկարողացավ վիճարկել կարգադրագիրը, որը նրանից պահանջում Է բացատրել հեղինակավոր Նայթսբրիջի շրջանում տան գնման փողի ծագումը: Ինչպես փետրվարի 5-ին հայտնել Է The Daily Telegraph թերթը, այժմ, եթե Զամիրա Հաջիեւան չկարողանա հաշիվ տալ, թե ինչպես Է ստացել այդ միջոցները, Լոնդոնի արեւմուտքում գտնվող նրա առանձնատան վրա կալանք կդրվի Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաջիեւան Մեծ Բրիտանիայի առաջին բնակիչն Է, որի նկատմամբ 2018 թվականի փետրվարին կիրառվել Է «Չպարզված ծագման հարստության կալանագիր»(Unexplained Wealth Orders, UWO) նոր իրավական մեխանիզմը: Ընդամենը տրվել Է երկու կալանագիր. կնոջից պահանջել են բացատրել, թե որտեղից են իր եւ իր ամուսնու մոտ միջոցներ հայտնվել Նայսթբրիջում 11,5 միլիոն ֆունտ ստեռլինգ (13,5 միլիոն դոլար) արժողությամբ տան գնման համար Բարքշիրի կոմսությունում՝ Ասքոթ ավանի մերձակայքում, որտեղ ամեն տարի տեղի են ունենում հռչակավոր ձիարշավները:

Հետաքննության փաստաթղթերում նաեւ նշված Է, որ վերջին տասը տարում Հաջիեւան Լոնդոնի Harrods հանրախանութում 16 միլիոն ֆունտ (21 միլիոն դոլար) Է ծախսել պերճանքի իրերի համար: Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունում ողջունել են դատարանի վճիռը՝ այն անվանելով «օգտակար նախադեպ UWO-ին վերաբերող ապագա գործերի համար»:

Զամիրա Հաջիեւան Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիեւի (այդ պաշտոնն զբաղեցրել Է 2001 – 2015 թվականներին) կինն Է: 2016 թվականին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից բանկիրը դատապարտվել Է 15 տարվա ազատազրկման վատնումների եւ խարդախության մեղադրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա