Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն այցելել է Արցախ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն այցելել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպում է տեղի են ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, Ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները և կատարողականները։

Հաջորդիվ ԱԽ քարտուղարը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային իրավիճակը, ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում