Միջազգային

ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով

2 րոպեի ընթերցում

ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու դուրս բերումը իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147մարդու, որոնց թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի և ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են:

ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ինքնաթիռը, որում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված անձինք, վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Առաջին ինքնաթիռով տարհանվել է 80 մարդ:

Օդատիեզերական ուժերի երկրորդ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Արևելյան ռազմական օկրուգի օդանավակայանում: Երկրորդ ինքնաթիռը տարհանել է 64 մարդու: Վերալիցքավորումից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը և վայրէջք կկատարի Տյումենում:

«Ազատություն»ռադիոկայանի հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից, առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և հասնում է 500-ի: Երկրում հաստատված է վարակի 24 հազար 324 դեպք: Մահվան 65 նոր դեպքեր են գրանցվել վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում