Քաղաքականություն

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման «Իմ քայլը» խմբակցության տարբերակը կքննարկվի ԱԺ խորհրդի նիստում

1 րոպեի ընթերցում

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման «Իմ քայլը» խմբակցության տարբերակը կքննարկվի ԱԺ խորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա: Սա արել են Սահմանադրության տառին հետևելով, ինչը նաև արտացոլված է ԵԽԽՎ համազեկուցողների արձանագրություններում: Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար պահանջ են դնում մեր առջև ՀՀ քաղաքացիները: Մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը լուծել մեր իրավասությունների շրջանակում: Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի ԱԺ խորհրդի նիստի ընթացքում»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցն իրենց տարբերակի մասին բովանդակային մանրամասներ չհայտնեց, նշելով, որ դրանք կքննարկվեն լիագումար նիստի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում