Ճապոնիայում կարող են պատվաստանյութ ստեղծել 2019-nCoV կորոնավիրուսի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետներին հաջողվել Է երկրում առաջինն առանձնացնել 2019-nCoV նոր կորոնավիրուսի համագենը: Հունվարի 31-ին այդ մասին հայտնել Է Кyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ վիրուսի համագենը հաջողվել Է ստանալ դրանով վարակված հիվանդներից մեկի հետազոտման արդյունքում: Ճապոնիայի ինստիտուտում հուսով են, որ դա կօգնի պատվաստանյութ ստեղծելիս եւ հետագայում դրա հարուցած հիվանդությունները բուժելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский