Միջազգային

ԱՄՆ-ը Չինաստանի հետ լիարժեք առեւտրական գործարքի կնքումից հետո կանցնի Եվրոպային. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Չինաստանի հետ լիարժեք առեւտրական գործարքի կնքումից հետո կանցնի Եվրոպային. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն այն բանից հետո, երբ լիարժեք առեւտրական համաձայնագիր կկնքի Չինաստանի հետ, կսկսի ավելի ակտիվորեն առեւտրական բանակցություններ վարել Եվրոպայի հետ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հունվարի 30-ին Այովայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ: Ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների լրատվական հեռուստաընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպան հաջորդն Է: Ես ցանկանում եմ Չինաստանի հետ գործարքն ավարտել, նախքան ձեռնամուխ կլինենք Եվրոպային»,- նշել Է պետության ղեկավարը՝ խոսելով Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի մասին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է Եվրամիությունից ավտոմոբիլների ներմուծման մաքսեր սահմանելու մտադրության լրջության մասին, եթե կողմերին չհաջողվի առետրական գործարք կնքել այն պայմաններով, որոնք բավարարում են Վաշինգտոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում