ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ հանդիպումը մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:
Հանդիպման մտնելուց առաջ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ հրաշալի տրամադրությամբ է եկել հանդիպմանը, խոստացավ դուրս գալիս զրուցել լրագրողների հետ:
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դեռ հունվարի 16-ին հայտնել էր Արման Սարգսյանի հետ հանդիպման մտադրության մասին:
Հունվարի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում անցկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: