Միջազգային

Կատալոնիայի ղեկավարը հայտարարել Է, որ տարածաշրջանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

1 րոպեի ընթերցում

Կատալոնիայի ղեկավարը հայտարարել Է, որ տարածաշրջանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել Է, որ տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա համապատասխան հայտարարությունն արել Է հունվարի 29-ին՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տոռայի որոշումը հետեւել Է այն բանից հետո, երբ ինքնավարության խորհրդարանը համաձայնել Է Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգադրությամբ նրան զրկել պատգամավորական մանդատից Կատալոնիայի պալատում: Դա ճգնաժամ Է առաջացրել ինքնավարության կոալիցիոն կառավարությունում: «Այն բանից հետո, երբ (տարածաշրջանի) խորհրդարանում հավանություն տրվի բյուջեին, ես կհայտարարեմ ընտրությունների օրը»,- ասել Է Տոռան:

Դեկտեմբերի 19-ին տարածաշրջանի Բարձրագույն դատարանը վճռել Է Տոռային 18 ամսվա ընթացքում զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2019 թվականի գարնանն ընտրությունների նախաշեմին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը չհնազանդվելու պատճառով: Տարածաշրջանային դատարանի վճիռը ենթակա Է բողոքարկման Իսպանիայի Գերագույն դատարանում, եւ Կատալոնիայի նախարարների կաբինետի ղեկավարն արդեն հավաստել Է, որ վճռափոխության գանգատ Է տալու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում