Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն իններորդ անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստն է

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանն իններորդ անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է«Տարվալավագույնֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանը,ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվողՍարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվողՏիգրան Բարսեղյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում