ԱՀԿ-ն և Չինաստանը համատեղ պայքարելու են կորոնավիրուսի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հունվարի 28-ին պատրաստակամություն են հայտնել համագործակցել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում, որն արդեն 106 մարդու կյանք է խլել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՀԿ-ն հույս ունի ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ և պատրաստ է Պեկինին անհրաժեշտ օգնություն տրամադրել»,-հայտարարել է Գեբրեյեսուսը:

Վան Ին իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ի տնօրենին կառույցի օբյեկտիվ և արդար դիրքորոշման համար: «Չինաստանը նույնպես պատրաստ է ուժեղացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` պահպանելով բաց և թափանցիկ հարաբերությունները»,-նշել է Վան Ին:

ՉԺՀ-ի առողջապահության կոմիտեի վերջին տվյալներով` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թալյանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Գերմանիայում:

Հայերեն Русский

Հաագայի դատարանը կարգադրել է անցկացնել բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Մլադիչի մահվան հանգամանքների հետաքննություն

Հայկավան բնակավայրում բացվել է առաջնային բուժօգնության նոր կենտրոն

Արդարադատության նախարարի տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը. նրա որդի Հաակոնը դարձել է թագավոր

Վարչապետը վերանշանակել է պաշտպանության նախարարի 3 տեղակալների

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը

Լեհաստանի ՊՆ-ն հաղորդել է երկրում ամերիկյան ռազմաբազաների ստեղծման շուրջ բանակցությունների մասին

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար

Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը