Հասարակական

Արման Թաթոյանն ու Արմեն Ղազարյանն հանդիպում են ունեցել ԵՄ պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանն ու Արմեն Ղազարյանն հանդիպում են ունեցել ԵՄ պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել են ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թաթոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հարցեր՝ կապված դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության, միգրացիայի ու պետական սահմանի անցման կետերում իրավունքների հետ և այլն»,- գրել է Թաթոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում