Վարչապետ Փաշինյանը կառավարման համակարգի փոփոխման կարիք չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Հայաստանի կառավարման համակարգի փոփոխություն կարիք չի տեսնում: Վարչապետը կիսանախագահական կառավարման համակարգը համարում է Հայաստանը ձախողած համակարգ, և կարծում է, որ դա պետք է բացառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց հունվարի 28-ին Կապանում իր ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե սահմանադրական փոփոխություններով իշխող ուժն ինչն է ցանկանում փոփոխել և թե ինքն ինչ մոտեցում ունի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ:

«Իմ մոտեցումը հետևյալն է՝ կիսանախագահական համակարգը Հայաստանի 3-րդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է: Եվ դա գործնականում մենք բոլորս տեսել ենք, դա ապացուցվել է: Այն ձախողված և Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է: Հեղափոխության հաջորդ օրից եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին՝ կիսանախագահական համակարգը պետք է արագ վերականգնել և ինձ բացատրում էին, թե հին համակարգում լավ էր, նախագահ կար, վարչապետ կար, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը վարչապետի ձեռքին էր, և հենց որ խնդիր էր առաջանում, նախագահը շատ հաջող պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից ազատում էր, և բուֆեր էր առաջանում։ Այս դեպքում, ասում էին, ամբողջ պատասխանատվությունը վարչապետի՝ տվյալ դեպքում իմ վրա է, արագ պետք է փոխել: Ես ասում էի, որ կարծում եմ, որ պետության իրական լիդերը, և ես անձամբ երբեք իմ պատասխանատվությունը ուրիշի վրա չեմ գցի: Առաջինը՝ մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանատվությունից: Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է»,-ասաց վարչապետն ու նշեց՝ այդ տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել:

Նա շեշտեց՝ «կիսա-որևէ» բան չպետք է ունենանք՝ կամ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ: «Իմ կարծիքը հետևյալն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք՝ մինչև այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, թե այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է: Այս կառավարման համակարգը մինչև այս պահը նոր է, եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, փաստ Աստծո, ամեն ինչ լավ է»,-նշեց նա:

Վարչապետը շեշտեց՝ սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը մեր այսօրվա քաղաքական իրողություններին, շեշտեց՝ նկատի ունի ժողովրդի իշխանությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը:

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: 2020-ի հունվարին արդեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:

Հայերեն Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար