Մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում հունվարի 23-24-ին հայ և օտարազգի փորձագետները քննարկելու են մշակութային ժառանգության կառավարմանը և խնամքին, ոլորտի մասնագետների վերապատրաստմանը վերաբերող և այլ հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովը մեկնարկեց հունվարի 23-ին Մատենադարանում: Այն հնարավորություն է ընձեռում լսելի դարձնել տարածաշրջանի մասնագետների ձայնը, մտքեր փոխանակել և մշակել նոր ռազմավարություն մշակութային արժեքների արժևորման, կառավարման և պահպանության գործում, դա էլ իր հերթին խթան կհանդիսանա երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացի համար:

«Գիտաժողովի շրջանակում ծավալվելու է շատ կարևոր զրույց միջազգային մշակութային ժառանգության մասին, որովհետև յուրաքանչյուր մշակութային գանձ համաշխարհային նշանակություն ունի և մարդկության պատմության համար չափազանց կարևոր է: Նախ և առաջ` ծանոթանալու ենք մասնագետների հետ, այնուհետև մշակելու ենք հուշարձանների արժևորմանը, ուսումնասիրմանը վերաբերող քայլեր»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Անդրադառնալով մշակութային ժառանգության կառավարման ոլորտի բացերին` Խաչատուրյանն ընդգծեց, որ հիմնական խնդիրները կապված են օրենսդրության հետ: «Մեր նախարարությունն արդեն որոշակի փուլային փոփոխություններ է շրջանառում: Ի վերջո` այդ հոդվածներն ու կետերը կքննարկվեն Հայաստանի ազգային ժողովում»,-շեշտեց նախարարի տեղակալը:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, խոսելով գիտաժողովի կարևորության մասին, ընգծեց, որ այն համախմբել է հյուրերի Լիբանանից, Թուրքիայից և այլ երկրներից: «Թեման, որի շուրջ կազմակերպվել է միջոցառումը, միջազգային համատեքստում հաճախ է հնչում և էական նշանակություն ունի»,-շեշտեց նա:

Գիտաժողովն անցկացվում է «ՌՕՔԵՄՓ» մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ, Բոլոնիայի համալսարանի Մշակութային ժառանգության դեպարտամենտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ:

Հայերեն

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին